Լրահոս

15.04.2020 14:38


Մասիսում բախվել են BMW-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

Մասիսում բախվել են BMW-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 23։00-ի սահմաններում Մասիսի քաղաքի Հանրապետության-Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են Մասիսի բնակիչ՝ 45-ամյա Գևորգ Հ-ի վարած Volklswagen մակնիշի 36 ՏC 992 համարանիշի և Դաշտավան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Բ-ի վարած BMW մակնիշի 36 QՍ 538 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshayn.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը