Լրահոս

15.04.2020 14:35


Ջրվեժ թաղամասում հնչել են կրակոցներ

Ջրվեժ թաղամասում հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել:

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ և 1 գնդակ:

Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների արդյունքում տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքները:

Այս խորագրի վերջին նյութերը