Լրահոս

14.04.2020 17:56


Լոռու մարզում Opel-ը բախվել է բետոնե հենապատին. կա 2զոհ

Լոռու մարզում Opel-ը բախվել է բետոնե հենապատին. կա 2զոհ

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VQ 734 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshayan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը