Տնտեսական

14.04.2020 12:18


Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)

Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)

tert.am-ը հայտնում է, որ երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում։ Նրանք նշում են, որ օրավարձով աշխատողներ են և երթուղայինների գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել, եկամտի այլ աղբյուր չունեն։

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ կասեցվել է նաև երթուղայինների գործունեությունը։ Նշենք նաև, որ երեկ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, և երթուղայինների գործունեությունը շարունակվում է ժամանակավորապես կասեցված մնալ։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ՀՀ-ում օրավարձով աշխատողներ չկան, կան ստվերում աշխատողներ։

Այս խորագրի վերջին նյութերը