Լրահոս

13.04.2020 14:03


Կոտայքի մարզում բախվել են Range Rover-ն ու Opel-ը, Range Rover-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Կոտայքի մարզում բախվել են Range Rover-ն ու Opel-ը, Range Rover-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին բախվել են Range Rover մակնիշի 05 OG 050 համարանիշի և Opel մակնիշի 69 RD 696 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Range-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրատվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը