Լրահոս

07.04.2020 15:32


Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. կան վիրավորներ

Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Հ-ն իր վարած Volkswagen մակնիշի 35 NՍ 984 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Հ-ն և ուղևոր՝ Հրազդանի բնակիչ՝ 14-ամյա Ս. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը