Լրահոս

07.04.2020 15:20


Վերջին զանգ կլինի՞․ պարզաբանում է փոխնախարարը

Վերջին զանգ կլինի՞․ պարզաբանում է փոխնախարարը

Այս պահին մենք քննարկում ենք մի քանի հավանական սցենար, թե ինչպես կշարունակենք իրականցնել ուսումնական գործընթացը և դրա հետ կապված մնացած բոլոր քայլերը։ Իհարկե լավատեսական մեր մոտեցումն այն է, որ մենք կկարողանանք ունենալ որոշակի գործընթաց վերջին զանգի հետ կապված, բայց պատրաստ ենք նաև մյուս տարբերակներին։ Կարծում եմ առաջիկայում հստակ կլինի։ Այս մասին կառավարության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով հարցին արդյոք վերջին զանգի միջոցառումներ կլինեն այս տարի։

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ վերջին տարին էլ նախարարության քաղաքականությունն էր, որ վերջին զանգը առավելապես ոչ թե արտաքին ճոխությունն է, ցուցադրական բաներն են, այլ մեր հոգեվիճակն է, ուրախությւնն է և այն իմաստավորումն է, որ կարծում եմ այս օրեին մենք շատ ավելի մեծ չափով ենք անում և կարծում եմ՝ բոլորիս համար այս տարին վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը