Լրահոս

06.04.2020 16:23


Ջոնի Բրջոնին հեռացրել է տեսանյութերը

Ջոնի Բրջոնին հեռացրել է տեսանյութերը

Ֆեյսբուքի աստղ դարձած Ջոնի Բրջոնի անուն-ազգանունով հանդես եկող օգտատերը, որի անունը Մստո է, երեկվա բացահայտումից հետո, երբ իրեն հեռախոսով հրահանգներ էին տալիս ուղիղ եթեր անելու վերաբերյալ, հեռացրել է նախկինում արված բոլոր ուղիղ եթերների տեսաձայնագրությունները։

Նրա ֆեյսբուքյան էջին միայն այն տեսանյութերն են մնացել, որոնք տեղադրել են այլ օգտատերեր։

Նշենք, որ Ջոնի Բրջոնին հայտնի էր դարձել իր պարային ուղիղ եթերների միջոցով։ Մեկ ուղիղ եթերի ընթացքում նրան էին հետեւում տասը հազարից ավելի օգտատերեր, այդ թվում՝ պաշտոնյաներ, հասարակական գործիչներ։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը