Լրահոս

06.04.2020 10:57


Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր

Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր

Երեկ՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի ժողովրդին հայտնի «Մալականի այգի» տանող ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 31 ՍԼ 880 համարանիշի և ՎԱԶ-2121 մակնիշի 36 ՕT 402 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 3-ը՝ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը