Աշխարհ

04.04.2020 19:29


«Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոների կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել:

57-ամյա պաշտոնյան բուժումները ստանում է տանը՝ խստորեն պահպանելով բժիշկների խորհուրդները: Սա կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքն է «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Լա Լիգան ընդհատվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 117 հազարի, մահացել է մոտ 11 հազար մարդ:

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը