Լրահոս

01.04.2020 12:21


Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք

Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք

Հարգելի լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:

Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:

Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը' դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը:

ՀԳ. Որպեսզի թյուրըմբռնում չառաջանա իմ և ԱՆ կողմից հրապարակած թվերի հետ կապված, ասեմ, որ ԱՆ արձանագրած 4-րդ դեպքով հաստատված բնակիչը նախկինում ապրել է Լոռիում, սակայն մի քանի տարի է, բնակվում է Երևանում, որտեղ էլ արձանագրվել է դեպքը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը