Լրահոս

31.03.2020 18:05


Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով այսօրվա դատական նիստն ամենայն հավանականությամբ չի կայանա: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատավոր Հարություն Մանուկյանի աշխատակազմից:

Նրանց փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու մասին:

Նշենք, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը նշանակվել էր այսօր՝ ժամը 17:00-ին:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր՝ մարտի 3-ին դատախազությունը հաստատել էր Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկել էր դատարան։ Նշենք, որ Դատախազությունը երկու անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և հետ էր ուղարկել ՀՔԾ։ Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն փոփոխել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները։

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը