Լրահոս

31.03.2020 11:05


Լոռու մարզում վարորդը Mercedes-ով 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. կա 1զոհ

Լոռու մարզում վարորդը Mercedes-ով 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. կա 1զոհ

Երեկ՝ մարտի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Բարիտ թաղամաս-Ախթալա քաղաք ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Լորիկ Մ.-ն իր վարած Mercedes մանկիշի 35 AՏ 477 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից ընկել ձորակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լորիկ Մ.-ն տեղում մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը