Աշխարհ

23.03.2020 14:40


Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ. ցուցակն ըստ մարտի 22-ի

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ. ցուցակն ըստ մարտի 22-ի

Ներկայացնում ենք մարտի 22-ի կեսգիշերի դրությամբ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների ցանկը: Հաշվի ենք առել միայն եվրոպական առաջատար 5 լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստներին:

Այս պահի դրությամբ COVID-19 վիրուս է հայտնաբերված 32 ֆուտբոլիստի մոտ, որոնցից ուղիղ կեսը՝ 16-ը, ներկայացնում են իտալական թիմերը:

Իտալիա՝ 16 ֆուտբոլիստ.
Դանիելե Ռուգանի (Յուվենտուս), Բլեզ Մատյուիդի (Յուվենտուս), Պաուլո Դիբալա (Յուվենտուս), Դանիել Մալդինի (Միլան), Խերման Պեցցելա (Ֆիորենտինա), Պատրիկ Կուտրոնե (Ֆիորենտինա), Դուշան Վլահովիչ (Ֆիորենտինա), Մանոլո Գաբիադինի (Սամպդորիա), Օմար Կոլեյ (Սամպդորիա), Ալբին Էկդալ (Սամպդորիա), Անտոնիո լա Գումինա (Սամպդորիա), Մորտեն Տորսբի (Սամպդորիա), Ֆաբիո Դեպաոլի (Սամպդորիա), Բարտոշ Բերեշինսկի (Սամպդորիա), Մատիա Զականյի (Վերոնա), Կինգ Պոլ Ակպան Ուդո (Պյանեզե):

Իսպանիա՝ 7 ֆուտբոլիստ.
Էսեկիել Գարայ (Վալենսիա), Խոսե Լուիս Գայա (Վալենսիա), Էլյակիմ Մանգալա (Վալենսիա), Վու Լեի (Էսպանյոլ), Լեանդրո Կաբրերա (Էսպանյոլ), Ժոնատաս (Էլչե), Յելյո Ալֆայա (Բերգանտինոս):

Անգլիա՝ 5 ֆուտբոլիստ.
Կալում Հադսոն-Օդոյի (Չելսի), Չարլզ Օստին (Վեսթ Բրոմվիչ), Ջեյմս Բոլթոն (Պորտսմուտ), Էնդի Քեննոն (Պորտսմուտ), Շոն Ռեջետ (Պորտսմուտ):

Գերմանիա՝ 4 ֆուտբոլիստ.
Մաքսիմիլիան Միտտելշտեդտ (Հերտա), Լուկա Կիլիան (Պադերբորն), Յանես-Կիլիան Խորն (Հանովեր), Թիմո Հյուբերս (Հանովեր):

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը