Աշխարհ

23.03.2020 12:00


Իմ ամենամութ մղձավանջների մեջ անգամ երբեք չէի պատկերացնի, որ կարող էի տեսնել և զգալ այն, ինչ կատարվում է այստեղ

Իմ ամենամութ մղձավանջների մեջ անգամ երբեք չէի պատկերացնի, որ կարող էի տեսնել և զգալ այն, ինչ կատարվում է այստեղ

Իտալիայի Լոմբարդիից 38-ամյա բժիշկ Յուլիան Ուրբանը գրել է.

«Իմ ամենամութ մղձավանջների մեջ անգամ երբեք չէի պատկերացնի, որ կարող էի տեսնել և զգալ այն, ինչ կատարվում է այստեղ՝ մեր հիվանդանոցում, այս երեք շաբաթվա ընթացքում։

Մղձավանջն աճում է, քանի որ գետն ավելի ու ավելի է մեծանում: Սկզբում եղել են մի քանի հիվանդներ, հետո՝ տասնյակ, հետո՝ հարյուրավորներ, և այժմ մենք այլևս բժիշկներ չենք, այլ տեսակավորող, և մենք որոշում ենք, թե ով պետք է ապրի և ով էլ մահվան առաջ է կանգնած։ Նույնիսկ եթե այդ բոլոր մարդիկ վճարեն իտալական հարկեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում:

Երկու շաբաթ առաջ ես և իմ գործընկերները աթեիստ էինք:
Միշտ ծիծաղում ու ծաղրում էինք ծնողներիս եկեղեցի գնալը։ Ինը օր առաջ մեզ մոտ եկավ 75-ամյա Աստծո ծառա, շատ բարի մարդ էր, շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, իր հետ Աստվածաշունչ ուներ և նա մեծ տպավորություն թողեց մեզ վրա, երբ տեսանք գամված մահվան մահճին անգամ Աստվածաշունչը կարդալուց։

Մենք էլ հոգնած, հոգեբանորեն և թե ֆիզիկապես արդեն սպառված, անհույս բժիշկներ, բայց կարողացանք լսել նրան:

Հիմա մենք պետք է խոստովանենք. Մենք ՝ որպես մարդ, հասել ենք մեր սահմաններին, և էլ չենք կարող ավելին անել, ամեն օր ավելի ու ավելի է մահացությունը մեծանում։

Եվ մենք սպառված ենք, մեր գործընկերներից երկուսը մահացան, մյուսները վարակվեցին:

Մենք գիտակցեցինք, որ այնտեղ, որտեղ մարդկային հնարավորությունները հասել են սահմանին, մենք Աստծո կարիքն ունենք, և սկսեցինք օգնություն խնդրել Նրանից, երբ ունենում էինք մի քանի րոպե ազատ ժամանակ։ Մենք զրուցում ենք միմյանց հետ և անհնար է հավատալը, թե ինչպես մի ժամանակ առաջ մոլեռանդ աթեիստներն այժմ ամեն օր խաղաղություն գտնելու համար Տիրոջն են դիմում, որ օգնի հոգ տանել հիվանդների համար։ Երեկ կյանքից հեռացավ 75-ամյա Աստծո ծառան։ Չնայած իր ծանր վիճակին՝ նա մեզ կարողացավ ցույց տալ Աստծուն, Ով էլ բերեց Խաղաղություն մեր հյուծված, սպառված ու տառապած մարմիններին։

Քահանան գնաց Տիրոջ մոտ, և շուտով մենք նույնպես կհետևենք նրան, եթե այսպես շարունակվի:

6 օր տանը չեմ եղել, չեմ հիշում, թէ վերջին անգամ երբ եմ սնվել և գիտակցում եմ իմ անպիտանությունը այս երկրի վրա, և ուզում եմ հավաքելով իմ վերջին շունչս՝ օգնել ուրիշներին: Ես ուրախ եմ, որ դարձա Աստծուն իմ եղբայրների տառապանքի և մահվան մեջ»:

Այս խորագրի վերջին նյութերը