Աշխարհ

18.03.2020 21:26


Կորոնավիրուսի պատճառով «Ford»-ը ժամանակավորապես կփակի Թուրքիայում իր գործարանը

Կորոնավիրուսի պատճառով «Ford»-ը ժամանակավորապես կփակի Թուրքիայում իր գործարանը

Կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրներում մտցված սահմանափակումներն արդեն սկսել են իրենց արտացոլումը գտնել տնտեսությունների մեջ:

Աշխարհի տարբեր երկրներում որոշ խոշոր արտադրողներ արդեն հայտարարել են իրենց գործարանների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Դրանց շարքում է նաև ամերիկյան ավտոարտադրող հսկան՝ «Ford»-ը, որը որոշել է փակել իր արտասահմանյան գործարանները, այդ թվում Թուրքիայում գտնվող և 10.000 աշխատատեղ ունեցող խոշոր գործարանը:

Ընկերության Թուրքիայի ներկայացուցչության՝ «Ford Otosan»-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Արտասահմանի մեր արտադրական հիմնարկություններում արտադրության կրճատման պատճառով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել մեր արտադրական օրացույցում: 30.03.2020-ից մինչև 04.04.2020-ը ընկած ժամանակահտվածում Քոջաելի նահանգի Գյոլջյուք շրջանում գտնվող մեր գործարանում կդադարեցվեն արտադրական աշխատանքները»:

Նշվում է, որ ավտոարտադրողի` Թուրքիայում գտնվող գործարանում տարեկան միջինում հավաքվում էր 280.000 մեքենա:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը