Աշխարհ

14.03.2020 17:21


Բիլ Գեյթսը լքել է Microsoft-ի տնօրենների խորհուրդը

Բիլ Գեյթսը լքել է Microsoft-ի տնօրենների խորհուրդը

Ամերիկացի ձեռնարկատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Microsoft-ի հայտարարությանը:

Հայտարարությունում նշվում է, որ Գեյթսը խորհուրդը լքել է, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի համաշխարհային առողջապահական համակարգում բարեգործությանը:

Բիլ Գեյթսը հիմնադրել է Microsoft-ը 1975 թվականին Պոլ Ալենի հետ միասին:

Այս խորագրի վերջին նյութերը