Աշխարհ

11.03.2020 10:56


Ադրբեջանի կորուստները 2020թ. փետրվարին

Ադրբեջանի կորուստները 2020թ. փետրվարին

2020թ․ փետրվարին բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 5 կորուստ, որից 2-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ի մահվան հանգամանքներն անհայտ են։

ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

  • Փետրվարի 15-ին՝ Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրը, Ադրբեջանի ՊՆ պնդմամբ, հայկական գնդակից սպանվել էր 1990թ․ ծնված Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն (Ələsgərov Seymur Eldar oğlu):
Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն (Ələsgərov Seymur Eldar oğlu)
Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն (Ələsgərov Seymur Eldar oğlu)
  • Փետրվարի 24֊ի առավոտյան, ըստ Ադրբեջանի ՊՍԾ պնդման, Տավուշի մարզի Կոթի գյուղի և նույն ուղղությամբ տեղակայված ադրբեջանական Ղուշչու Այրում գյուղերի հատվածում հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել էր զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu):

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՍԾ այս հայտարարությունը որակել էր որպես ներքին սպառման հեքիաթ:
 Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն  (Vəliyev İbrahim Ələmşah oğlu)
Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu)

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

  • Փետրվարի 11֊ին սրտի կաթվածից մահացել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մայոր Ռեշադ Աքբերովը (Rəşad Əkbərov):
Ռեշադ Աքբերովը (Rəşad Əkbərov)
Ռեշադ Աքբերովը (Rəşad Əkbərov)
  • Փետրվարի 29-ին ավտովթարից մահացել էր ադրբեջանցի հատուկջոկատային Ջաֆարով Լողման Շաքիր օղլուն (Cəfərov Loğman Şakir oğlu)։
Ադրբեջանցի հատուկջոկատային Ջաֆարով Լողման Շաքիր օղլուն (Cəfərov Loğman Şakir oğlu)
Ադրբեջանցի հատուկջոկատային Ջաֆարով Լողման Շաքիր օղլուն (Cəfərov Loğman Şakir oğlu)

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի էր դարձել, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի ՌՕՈւ մայոր Մամմեդով Մեհդին (Məmmədov Mehdi), սակայն այս կորստի մասին այլ մանրամասներ հայտնի չեն և մահվան հանգամանքները մնում են անհայտ։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում հայտնաբերվեց նաև հունվարի 16-ից անհետ կորած համարվող Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) դին։

Հավելենք նաև, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 13 կորուստ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը