Մեկնաբանություն

02.03.2020 12:33


Մարտի 1. տոն, որը միշտ Նիկոլի հետ է (տեսանյութ)

Մարտի 1. տոն, որը միշտ Նիկոլի հետ է (տեսանյութ)

Երեկ 2008թ. ողբերգական դեպքերի 12–րդ տարելիցն էր։

Նիկոլ Փաշինյանը և՛ 12 տարի առաջ, և՛ երեկ իրեն պահեց նույն ձևով։ Սկզբում մի բան արեց, հետո՝ կոնտրաստային մեկ այլ բան։

12 տարի առաջ նա կրակի ու մահվան բերան էր ուղարկում մարդկանց՝ հայտարարելով, որ պետք է զինվել և այսօր վերջացնել գործը։ Հենց որ տեսավ գործը չի վերջանում, ծլկեց դեպքի վայրից։ Այսինքն՝ մարդկանց անձնազոհության էր դրդում, իսկ ինքը կաշին փրկեց այն պահին, երբ հասկացավ, որ պլանը ձախողվել է։

Նիկոլն ընդհատակից դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ գիտեր, որ իրեն ոչինչ չի սպառնում և քիչ անց պատգամավոր է դառնալու։ Այսինքն՝ հայտնվեց որպես մարտի 1–ի շահառու։

Երեկ էլ վարչապետն իրեն պահեց նիկոլավարի։ Ցերեկը սգավորի դեմքով, իսկ երեկոյան՝ քեֆչի Հասանի։

Հասկանալով, որ «մարտի 1»–ի երթին չեն կարողանալու գլխաքանակ ապահովել՝ մի քանի տասնյակ կուսակիցներով գնաց դեպքի վայր, դեմքի սրտամճլիկ արտահայտությամբ ծաղիկներ դրեց Մյասնիկյանի արձանի մոտ (ի դեպ, մարտի 1–ի դեպքերի հետ կապված Մյասնիկյանի արձանին այցելելը մեր նորագույն պատմության ամենամարազմատիկ երևույթներից է. ի՞նչ կապ ունի Մյասնիկյանի արձանը, երբ իրական դեպքերը տեղի են ունեցել լրիվ այլ տեղում՝ «Ձկան խանութ պադկռիպլենի ա պետք»), իսկ հետո ընտանիքով գնաց տժժալու Ծաղկաձորում։

Ֆորմալ առիթն այն էր, որ ցույց տա, թե, իբր, Ծաղկաձորից պետք չէ խուսափել այնտեղ ստեղծված կորոնավիրուսային կարանտինի պատճառով, բայց միևնույն է մարտի 1–ի ավարտը քեֆային ստացվեց։ Այդպես էր նաև անցած տարի. հավաք, ծաղիկներ, դեմքի սրտամճլիկ արտահայտություն, ապա՝ սրճարան։ Նշելու։

Նիկոլ Փաշինյանը երեկ էլ էր նշում մարտի մեկը։ Օբյեկտից օբյեկտ այցելելով ու ժպտերես սելֆիներ անելով։

Մարտի 1–ն, իրոք, տոն է Փաշինյանի համար։ Չլիներ մարտի 1–ը, ինքը հնարավորություն չէր ստանա քաղաքական կարիերա անելու, ողբերգությունը տարիներ շարունակ շահարկելու, սպանվածների դիակների վրա կանգնած քարոզ տանելու և, ի վերջո, վարչապետ դառնալու։ Մարտի 1–ը Նիկոլի աստեղային ժամն է։ Դրա համար էլ «քյոհնա» քեֆչի էր դարձել երեկ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը