Աշխարհ

28.02.2020 12:46


Նիգերիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Նիգերիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Նիգերիայում, հայտնում է Աֆրիկայի Առողջապահության նախարարությունը:

«Առողջապահության դաշնային նախարարությունը հաստատել է նիգերիական Լագոս նահանգում կորոնավիրուսով վարակի (COVID-19) դեպք», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նիգերիան դարձել է աֆրիկյան երրորդ պետությունը Ալժիրից և Եգիպտոսից հետո, որտեղ նհաստատվել է կորոնավիրուսի առկայություն, և դարձել Սև Աֆրիկայի առաջին նման երկիրը:
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը