Աշխարհ

27.02.2020 21:45


Բարևելիս ձեռք չսեղմել և չհամբուրվել․ Գամկրելիձեի կոչը

Բարևելիս ձեռք չսեղմել և չհամբուրվել․ Գամկրելիձեի կոչը

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կոչ է անում բնակիչներին կորոնավիրուսը կանխելու նպատակով միմյանց ձեռք չսեղմել և չհամբուրել:

«Ողջունեք միմյանց միայն ձեռք բարձրացնելով: Սա ծիծաղելի չէ», — ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Գամկրելիձեն նաև նշել է, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, անհրաժեշտ է պաշտպանել անձնական հիգիենան, ձեռքերը հաճախակի լվանալ:

Գամկրելիձեի խոսքով՝ առողջապահական համակարգը պատրաստ է կառավարել և կանխել կորոնավիրուսային դեպքերը:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 27-ին: Վիրուսը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով Իրանից Ադրբեջանի տարածքով Վրաստան է ժամանել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը