Աշխարհ

27.02.2020 11:20


Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում և Էստոնիայում

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում և Էստոնիայում

Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Դանիայում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակվածը վերջերս Է երկիր վերադարձել Իտալիայի հյուսիսի լեռնադահուկային առաողջարանում հանգստանալուց հետո: Տղամարդը տնային կարանտինում Է:

Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել Է Էստոնիայում: Այդ մասին այսօր հայտնել Է երկրի սոցիալական գործերի նախարար Տանել Կիյկը:

«Այսօր առավոտյան տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ Էստոնիայում փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ հայտնաբերվել Է առաջին վարակվածը,- հայտարարել Է նա ETV հեռուստաալիքին:- Խոսքը վերաբերում Է Էստոնիայի մշտական մի բնակչի, որը նրա քաղաքացին չԷ: Ավելի ստույգ տեղեկատվություն կտրամադրի առողջապահության դեպարտամենտը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը