Աշխարհ

25.02.2020 20:57


Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժերը գրավել են Իդլիբի Նեյրաբ գյուղը

Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժերը գրավել են Իդլիբի Նեյրաբ գյուղը

Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերը կատաղի մարտերից հետո կառավարական ուժերից գրավել են Իդլիբ նահանգի ռազմավարական նշանակություն ունեցող Նեյրաբ գյուղը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Նեյրաբ գյուղը Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմադիր ուժերի ձեռքն է անցել փետրվարի 24-ին:

Նշվում է, որ չնայած ռուսական բանակի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հետ միասին ռուսական կործանիչների ինտենսիվ օդային հարձակումներին, այնուամենայնիվ սիրիական ընդդիմադիր ուժերը գրավել են գյուղը:

Աղբյուրի համաձայն` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորած ուժերը բազմաթիվ կորուստներ են ունեցել Նեյրաբում:

Նշենք, որ Նեյրաբ գյուղը գտնվում է Դամասկոսը Հալեպին կապող M4 և Լաթակիայի շրջանը Հալեպին կապող M5 մայրուղիների խաչմերուկում:

Հիշեցնենք, որ Նեյրաբ գյուղը Սիրիայի կառավարական ուժերը նույն ընդդիմադիրներից ազատագրել էին փետրվարի 3-ին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը