Աշխարհ

25.02.2020 14:40


Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, նրանցից 15-ը մահացել են: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսով վարակման 95 հաստատված դեպք, 15 մարդ մահացել Է»,-ասել Է Ջահանփուրը IRINN հեռուստաալիքի եթերում: Այսպիսով, փետրվարի 24-ից Իրանում վարակվածների թիվն ավելացել Է 34-ով, մահացածներինը՝ երեքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը