Աշխարհ

24.02.2020 21:38


Քիրկ Դուգլասն իր զավակներին թողել է առանց ժառանգության

Քիրկ Դուգլասն իր զավակներին թողել է առանց ժառանգության

Կյանքի 104-րդ տարում վախճանված ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասն իր ողջ կարողությունը կտակել Է բարեգործական ձեռնարկներին: Այդ մասին հայտնել Է Mirrer-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլիվուդի «ոսկե դարի» դերասանը գրեթե 80 մլն դոլար Է տվել իր բարեգործական հիմնադրամին, որի շահառուներն են՝ Քիրկ եւ Աննա Դուգլասների մանկական կենտրոնը, Քալվեր-Սիթիի Քիրկ Դուգլասի անվան թատրոնը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Նաեւ դերասանի կարողության մի մասն ուղղվելու Է Սուրբ Լավրենտիի համալսարանին, որը գտնվում Է Նյու Յորքում: Փողերն տանալու են չքավոր ընտանիքների ուսանողները:

Այսպիսով՝ նրա զավակները՝ դերասան Մայքլ Դուգլասը, կինոպրոդյուսեր Ջոել Դուգլասը եւ հեռուստատեսային պրոդյուսեր Փիթեր Դուգլասը, կմնան առանց ժառանգության: Հայտնի Է, որ Մայքլ Դուգլասի կարողությունը գնահատվում Է 300 մլն դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը