Աշխարհ

24.02.2020 21:25


Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի և Մակրոնի հետ

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի և Մակրոնի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռակողմ հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով նաև Թուրքիայի քաղաքացիներ էին զոհվել։

Կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև՝ Լիբիայում տիրող իրավիճակը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը