Աշխարհ

19.02.2020 21:58


Թրամփն Էրդողանի մասին. «Կտրուկ մարդկանց հետ ես ավելի լավ եմ համագործակցում»

Թրամփն Էրդողանի մասին. «Կտրուկ մարդկանց հետ ես ավելի լավ եմ համագործակցում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իդլիբյան զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Սպիտակ տան ղեկավարն այս մասին այդ մասին հայտնել է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը՝ ասելով.

«Նախագահ էրդողանի հետ քննարկել ենք իդլիբյան զարգացումները: Մենք միասին աշխատում ենք: Տեսնենք ինչ կարող ենք անել»:

Թրամփը նկատի ունենալով Էրդողանին, նշել է, որ ինքն ավելի լավ է համագործակցում «կտրուկ մարդկանց» հետ և հավելել, որ չի ցանկանում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեն Սիրիայում:

Ավելի վաղ Սպիտակ տունը Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցի հետ կապված հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը Թուրքիայի նախագահին շնորհակալություն է հայտնել գործադրված ջանքերի համար, որոնք ուղղված են մարդկային ողբերգությունները կանխելուն:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը