Լրահոս

19.02.2020 15:00


Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում որսորդական ազդանշանային հրթիռանետով կրակոցներ են եղել

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում որսորդական ազդանշանային հրթիռանետով կրակոցներ են եղել

Նախօրեին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում կրակոցներ են հնչել: Միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ փետրվարի 18-ին ՝ժամը 21:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Մասիսի ոստիկանության բաժանմունք, որ երկու օր առաջ դանակահարություն է տեղի ունեցել գյուղում և իսկ այդ պահին հնչել են կրակոցներ:

«Օպերատիվ խումբ է ժամանել դեպքի վայր և պարզել, որ ժամը 21:00-ի սահմաններում Սայաթ-Նովա գյուղի Րաֆֆու փողոցում հնչել են հայհոյանքներ, ապա որսորդական ազդանշանային հրթիռանետով 3 կրակոց է եղել»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբիրելյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը