Լրահոս

19.02.2020 10:37


Ծաղկաձորում բախվել են Suzuki-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ

Ծաղկաձորում բախվել են Suzuki-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Մհեր Մկրտչյան փողոցում բախվել են Suzuki մակնիշի 36 MQ 335 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 51 MR 051 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը