Լրահոս

17.02.2020 13:45


Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբեգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններւոմ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 05 ՕՏ 456 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 09 GG 022 համարանիշի ավտոմեքենաները:

Ոստիկանները Volkswagen-ի վարորդին ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:

07-ի վարորդին տեղափոխել են Մասիսի հիվանդանոց:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը