Լրահոս

16.02.2020 12:58


Կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 15-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 6-րդ փողոցում այրվում է կահույքի արտադրամաս:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ, հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 47 հասցեում գտնվող փայտի նախկին արտադրամասում, դրան կից շինության և տներից մեկի տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:24-ին: Ամբողջությամբ այրվել են թիվ 47 հասցեում գտնվող փայտի նախկին արտադրամասը՝ մոտ 20 քմ, դրան կից շինության տանիքը (մոտ 50 քմ) և տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը