Մեկնաբանություն

13.02.2020 11:55


Մարուքյանն ու Փաշինյանը՝ համատեղ մութ անցյալի ճնշման տակ

Մարուքյանն ու Փաշինյանը՝ համատեղ մութ անցյալի ճնշման տակ

«Լուսավոր» Մարուքյանի ու «քաղաքացիական» Փաշինյանի լեզվակռիվը հիշեցնում է բաժանված այն ամուսնների կռիվը, երբ երկուսն էլ միմյանց բռնացրել են «լևի» գնալու մեջ, բաժանվել են, բայց դեռ ինչ–որ կապող կամ կիսելու բան կա։

Կողմերը միմյանց կծմծում են «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» բառապաշարով, բայց մինչև վերջ չեն բացվում, քանզի երկուսն էլ կտուժեն։

Փաշինյանը Մարուքյանին ակնարկում է, որ նա նախորդ իշխանությունների հետ խաղեր է տվել ու այդքան էլ դուխով չի եղել։ Մարուքյանն էլ, թե բա բերանս բացել մի տվեք, թե չէ կասեմ, թե ով ինչքան էր դուխով։

Մարուքյանի ու Փաշինյանի լեզվակռվում երկուսն էլ ճիշտ են այն առումով, որ հիմնավոր մեղադրանքներ են ներկայացնում իրար դեմ։

Եթե Փաշինյանը գտնում է, որ Մարուքյանը նախկինների հաճախորդն է եղել, ապա ինչո՞ւ նրա հետ դաշինք կազմեց ու «Ելք»–ով մտավ խորհրդարան։ Չէ՞ որ Մարուքյանի հաճախորդության մասին Փաշինյանը խոսում էր «Ելք» մտնելուց առաջ, այսինքն՝ այնպես չէ, որ նա նոր է գլխի ընկել Մարուքյանի նախկին խաղերի մասին։

Իրականությունն այն է, որ Մարուքյանը նախորդ իշխանությունների հովանու ներքո մտնելու էր խորհրդարան, իսկ ահա Նիկոլը, որպես ճվճվան հաճախորդ, մնալու էր «բորտին»։ Նիկոլը դա զգաց ու 2016–ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվեց Մարուքյանի վրա՝ հասկացնելով, որ հաճախորդաց հարեմում ինքն իր տեղը պետք է ունենա և անպայման անցնի խորհրդարան։

Մարուքյանենք հաշվեցին, որ ավելորդ հաչոցը կարող է խանգարել իշխանության գյոզալական նախագծի իրականացմանը և որոշեցին փակել Նիկոլի գարշահոտ բերանը՝ ներառելով նրան «Ելք»–ի մեջ։ Նիկոլի ուզածը պատգամավորական մանդատն էր, և էդմոնենք նրան տվեցին այդ մանդատը ու հիմա գլխներին են տալիս, թե ինչու այդ ճվճվանին տեղ տվեցին։

Հիմա Նիկոլն ու Էդմոնը իրար են քննադատում, բայց մինչև վերջ չեն կարող բացվել, քանզի այդ դեպքում մեկը մյուսի «լևի» գնալու մասին գունեղ պատմություններ կներկայացնի։ Երկուսն էլ կքաշվեն։ Դրա համար էլ իրար կծում են, քացի տալու իմիտացիա անում, բայց բուն ձեռնամարտի չեն անցնում։ Միայն «սպառնԸմ են»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը