Աշխարհ

12.02.2020 21:25


Գերմանական և ամերիկյան հատուկ ծառայությունները Թուրքիայում գաղտնալսումներ են արել

Գերմանական և ամերիկյան հատուկ ծառայությունները Թուրքիայում գաղտնալսումներ են արել

Թուրքական մամուլը, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին և հետազոտական կենտրոններին, նշում է, որ բացահայտվել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ամենամեծ գաղտնալսման սկանդալը։

Գերմանիայի և ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները գաղտնալսում են իրականացրել շվեյցարական «Crypto» կազմակերպության միջոցով։ Նրանց է պատկանել այդ ընկերության բաժնետոմսերի 50%-ը։

Անդ որում՝ գաղտնալսում իրականացվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, ասիական երկրներում և Եվրոպայի տարածքում։

Այս երկրները, անտեղյակ լինելով գերմանա-ամերիկյան դավադրությունից, շվեյցարական «Crypto» ընկերությունից ձեռք են բերել միլիարդավոր դոլար արժողությամբ կոդավորման ծրագիր, որպեսզի պաշտպանվեն գաղտնալսումներից, սակայն հենց այդ ծրագրի միջոցով էլ ԱՄՆ-ի և Գերմանիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ռազմական և դիվանագիտական բնույթի խոսակցություններ տվյալ երկրներում։

«Ռուբիկոն» անվանումն ստացած այդ գործողությունը, որը համարվում է 2-րդ աշխարհամարտից հետո իրականացված ամենահաջող հետախուզական գործողությունը, բազմաթիվ երկրների հետ միասին ընդգրկել է նաև Թուրքիան և իրականացվել է 1970-1993 թվականների ընթացքում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը