Աշխարհ

10.02.2020 10:49


«Օսկար 2020». Խոակին Ֆենիքսը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում

«Օսկար 2020». Խոակին Ֆենիքսը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» հեղինակավոր մրցույթի «Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկը հանձնվեց Խոակին Ֆենիքսին «Ջոքեր» ֆիլմում դերակատարման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:

Ֆենիքսը նշեց, որ տարիներ շարունակ եղել է եսասեր ու երկրորդ հնարավորություն չի տվել շատերին: Իսկ հիմա շնորհակալ է բոլոր ներկաներին, որոնք օգնել են իրեն: «Միմյանց աջակցելը մարդասիրության լավագույն դրսևորումներից է: Եղբայրս մի առիթով ասաց, որ աշխարհը կարելի է փրկել սիրո միջոցով»,- արձանիկը ստանալիս շեշտեց դերասանը:

Ֆենիքսի հետ միասին այդ անվանակարգում մրցում էին Անտոնիո Բանդերասը «Ցավ և փառք» ֆիլմով, Լեոնարդո Դի Կապրիոն «Մեկ անգամ …Հոլիվուդում» ֆիլմով, Ադամ Դրայվերը «Ամուսնական պատմություն» կինոնկարով, Ջոնաթան Փրայսը «Երկու Պապ» ֆիլմով:

«Ջոքեր»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որտեղ Ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծ»-ը։ Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին: Ռուսաստանում ՝ հոկտեմբերի 3-ին: Այն 2019 թվականի ամենաշատ գումար վաստակած ֆիլմերի ցանկում է:

Այս խորագրի վերջին նյութերը