Աշխարհ

06.02.2020 09:56


Ստամբուլում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց․ կան տասնյակ տուժածներ (տեսանյութ)

Ստամբուլում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց․ կան տասնյակ տուժածներ (տեսանյութ)

Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Բոլոր ուղեւորներին տարհանել են ֆյուզելյաժի ճեղքվածքի միջոցով: Վնասվածք է ստացել 52 մարդ: Նրանք հոսպիտալացրել են, զոհեր չկան:

Ինքնաթիռը Ստամբուլ է ժամանել Իզմիր քաղաքից: Ինքնաթիռում եղել է 177 մարդ, 6-ը՝ անձնակազմի անդամներ: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիպել է թռիչքուղուն, մասերի բաժանվել ու այրվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ հորդառատ անձրև է սկսվել:

Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, բոլոր չվերթները վերաուղղորդվել են Ստամբուլի այլ օդանավակայան:

Այս խորագրի վերջին նյութերը