Հարցազրույց

04.02.2020 15:10


Քոչարյանը նույնիսկ բանտում էական ազդեցություն ունի գործընթացների վրա. Վարդանյան (տեսանյութ)

Քոչարյանը նույնիսկ բանտում էական ազդեցություն ունի գործընթացների վրա. Վարդանյան (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է վերջին մեկ ամսում տեղի ունեցած հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին:

Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում մթնոլորտն ամեն օր, ամեն շաբաթ փոխվում է, որին մեծապես նպաստում են իշխանության անմիտ ու չկշռադատված քայլերով:

«Ինչ վերաբերում է քաղաքական լանդշաֆտին, ապա գոնե մտքի մեջ, գոնե օդում` «Կոնսենսուս մինուս մեկը» գոյություն ունի: Մեր քաղաքական դաշտի 90 տոկոսն այսօրվա վարչապետի կողքին չէ: Փաշինյանի կողքին է միայն նրա փոքր թիմը, որն անակնկալ կերպով ստացել է իշխանություն և հիմա վայելում է այն»,- նշեց քաղաքական գործիչը:

Ըստ նրա` այսօր Հայաստանում ժողովրդավարության հետք չկա և երկու տարի առաջ փողոց դուրս եկած ժողովրդի սպասելիքները չեն իրականացել, քանի որ ամեն ինչ կենտրոնացած է մեկ անձի շուրջ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը