Աշխարհ

03.02.2020 12:55


Էրդողանը Մոսկվայից պահանջել է «չփորձել կանգնեցնել» Թուրքիայի գործողությունը Սիրիայում

Էրդողանը Մոսկվայից պահանջել է «չփորձել կանգնեցնել» Թուրքիայի գործողությունը Սիրիայում

Թուրքիան Սիրիայում պատասխան հարվածներ Է հասցրել Իդլիբում թուրք զինվորականների դիրքերի գնդակոծումից հետո: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էրդողանի խոսքով՝ F-16 ինքնաթիռները Սիրիայում հարվածներ են հասցրել 46 թիրախի: «Թուրքիան հզոր հարվածով Է պատասխանել Իդլիբում տեղի ունեցած գնդակոծությանը եւ այսուհետեւ այդպես Է վարվելու»,- հայտարարել Է Թուրքիայի նախագահը: Անկարայի գնահատմամբ, գրոհի հետեւանքով զոհվել են 30-35 սիրիացի զինծառայողներ: Բացի այդ, ինչպես նշում Է Bloomberg-ը, Էրդողանը հայտարարել Է, որ Իդլիբի իրադրության կապակցությամբ կարող Է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գործակալության տվյալներով՝ Էրդողանը նաեւ կոչ Է արել ռուսական կողմին՝ «չփորձել կանգնեցնել Թուրքիայի գործողությունը, որն ուղղված Է միայն սիրիական ռեժիմի դիրքերի դեմ»:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ առնվազն չորս թուրք զինծառայող Է զոհվել, եւս ինը՝ վերքեր ստացել Սիրիայի Իդլիբի նահանգում նրանց դիրքերի գնդակոծման հետեւանքով: Ինչպես պնդում Է Անկարան, թուրք զինվորականները գնդակոծվել են սիրիական բանակի կողմից Սերակիբ բնակավայրի շրջանում: Ռազմական գերատեսչությունում ճշտել են, որ զինվորներից մեկի վիճակն օրհասական Է: Դամասկոսն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել տեղի ունեցածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը