Հարցազրույց

03.02.2020 00:12


«Հայ զինվորի պաշտպանած հողը հայկական է, զիջելու ոչինչ չունենք». Շահնազարյան (տեսանյութ)

«Հայ զինվորի պաշտպանած հողը հայկական է, զիջելու ոչինչ չունենք». Շահնազարյան (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ու ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին է անդրադարձել Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդաշարի ընթացքում:

Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ այն, ինչ ասել էր՝ կապված հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների հետ, իրականություն է, և դա նոր չէ, որ քննարկվում է, իսկ մյուս երկու կետերը՝ բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացման ու լայն շրջանների մասին ասվածը կա նաև արտգործնախարարների ու համանախագահների հայտարարություններում:

Դավիթ Շահնազարյանը եռանախագահողների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ առանձնացնում է այն իրողությունը, որ կողմերը քննարկել են 2019թ.-ին ձեռք բերված համաձայնությունների իրականացման խնդիրը: Դավիթ Շահնազարյանը մեղադրում է ՀՀ ԱԳՆ-ին հանրությանը մոլորեցնելու համար:

«Կրկնում եմ, եղել են համաձայնություններ և ոչ թե պայմանավորվածություններ: Ընդ որում՝ այս բառի թարգմանությունը մեր ԱԳՆ միտումնավոր ճիշտ չէր ներկայացրել: Արդեն խոսք է գնում համաձայնությունների իրականացման մասին»,-ասում է քաղաքական գործիչը:

Դավիթ Շահնազարյանի կողմից ՀՀ ԱԳՆ-ին ուղղված մյուս մեղադրանքն առնչվում է իր կողմից բնութագրվող հակաարցախյան և Ադրբեջանի շահերը սպասարկող քաղաքականությանը, ինչի շնորհիվ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը ստացել է միջազգային կարգավիճակ:

«Թեև Զոհրաբ Մնացականյանը բազմիս ասել է, որ մեզ համար կարևոր են բանակցությունների հարցում Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը, սակայն այս անգամ նշված արտահայտությունը չկար ժնևյան հայտարարության տեքստում»,-ասում է քաղաքական գործիչը:

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ այս ամենը կարելի է դադարեցնել միայն մեկ պայմանով, երբ միջազգային հանրությունը համոզվի, որ ինչ էլ պայմանավորվի Փաշինյանը, Հայաստանի և Արցախի հասարակությունները դա թույլ չեն տա: Ըստ Շահնազարյանի՝ որտեղ կա հայ զինվորի ոտքը, այդ հողը մնալու է հայկական, և մենք Ադրբեջանին զիջելու ոչինչ չունենք:

Այս խորագրի վերջին նյութերը