Աշխարհ

29.01.2020 15:59


Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղու ավտոբուս. տուժել է մեկ իրանահայ

Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղու ավտոբուս. տուժել է մեկ իրանահայ

Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող ընկերության մարդատար ավտոբուսը. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել, սակայն տուժել է Իրանի քաղաքացի ազգությամբ հայ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից:

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Ուղևոր ԻԻՀ քաղաքացիների շարքում եղել է մեկ իրանահայ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-տեղեկացրին դեսպանությունից:

Այս խորագրի վերջին նյութերը