Աշխարհ

27.01.2020 20:50


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) տվյալներ է հրապարակել ավերիչ երկրաշարժի վերաբերյալ:

Ըստ վերոհիշյալ վարչության տեղեկության՝ երկրաշարժի հետևանքով զեհերի թիվը հասել է 39-ի, որից 35-ը Խարբերդում և 4-ը Մալաթիայում, իսկ վիրավորների թիվը 1607-ն է, որից 1516-ն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել:

Նշվում է, որ փրկարարական աշխատանքների շնորհիվ առայժմ հնարավոր է եղել փլատակների տակ մնացած քաղաքացիներից 45-ի կյանք փրկել:

Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը