Աշխարհ

25.01.2020 10:00


Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 20 զոհ և 772 տուժած:

Այս խորագրի վերջին նյութերը