Հարցազրույց

15.01.2020 10:51


«Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ՝ Փաշինյանը փորձելու է անապատացնել քաղաքական դաշտը»․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ՝ Փաշինյանը փորձելու է անապատացնել քաղաքական դաշտը»․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը գնում է Սահմանադրական փոփոխությունների, որպիսի վերադառնա կիսանախագահական կառավարման համակարգի, որտեղ նվազեցված կլինի ԱԺ-ի դերը, բայց կավելացվի մեկ անձի նշանակությունը։

«Սահմանադրական փոփոխություններից առաջ վարչապետը փորձելու է անապատի վերածել երկրի քաղաքական դաշտը։ Նա փորձելու է չեզոքացնել ցանկացած անձի, ով ունի անգամ չնչին ռեսուրսներ հանրային կոնսոլիդացիա ունենալու համար։ Փաշինյանը, սակայն, պիտի իմանա, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացի սկիզբը կդառնա իր իշխանության ավարտը, քանզի այն կապահովի շատ կարող ուժերի համախմբում»:

Քաղաքագետի կարծիքով՝ այս հանգամանքով է նաեւ բացատրվում այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ լայն ճնշումներ են սկսել։

«Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին մի բան. Վանեցյանն ունի լուրջ փաստեր Փաշինյանի դեմ, եւ վարչապետն ակնհայտորեն դրդում է բաց պայքարի եւ նրան, որ իր դեմ ունեցած փաստերը հրապարակվեն։ Սակայն կարծում եմ, որ դեռ ժամանակը չի եկել գնալ բաց առճակատման»,-նշեց Մաթեւոսյանը։

Քաղաքագետը նաեւ կարծում է, որ Վանեցյանով «Փաշինյանի թշնամիների» ցանկը չի ավարտվում։

«Մարդն արդեն ասել է, որ իրեն ողջ պետական ապարատն է խանգարում, սա նշանակում է, որ ցանկացած այլ պաշտոնյա կամ քաղաքական գործիչ կարող է համալրել «թշնամիների» ցանկը։ Եւ դա բնական է, քանզի երբ «հակահեղափոխությունը» գալիս է իշխանության, նա սկսում է պայքարել բոլորի դեմ, որպեսզի իր անձնական իշխանությանը վտանգ չսպառնա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը