Մեկնաբանություն

27.12.2019 13:02


ԼՀԿ–ն ու ԲՀԿ–ն տեր կկանգնե՞ն իրենց քվեարկությանը

ԼՀԿ–ն ու ԲՀԿ–ն տեր կկանգնե՞ն իրենց քվեարկությանը

Ամեն գնով Սահմանադրական դատարանը գրավելու ցանկության շրջանականերում խորհրդարանական մեծամասնությունը կողմ քվեարկեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքին, որը ավելի շատ հայտնի է որպես պետբյուջեի հաշվին ՍԴ անդամներին անպարկեշտ առաջարկ անելու և պետբյուջեի հաշվին կաշառելու օրենք։

ՀՀ նախագահ աշխատող և Հայաստանի հաշվին սեփական շահերն առաջ տանող Արմեն Սարգսյանը, քաղաքական կոմերցիայի տրամաբանությունից ելնելով, այդ հակասահմանադրական օրենքը ստորագրեց ու դարձավ դրա համահեղինակը։

Օտարահպատակ Արմենից այլ բան չէր էլ սպասվում։ Նա կարող էր իրավական ճանապարհով և իր լիազորությունների ուժով կանխել քաղաքական խայտառակությունը, բայց չարեց և չդիմեց ՍԴ՝ սույն օրենքի սահմանադրականության հարցով։

Մեկ մարդու ՍԴ ունենալուց և դատաիրավական համակարգում մեկ դերասանի թատրոնից խուսափելու իրավական ևս մեկ ճանապարհ կա։ Ինչպես հայտնի է, «օրենքով կաշառքի» փաստաթղթին ԱԺ–ում դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

Սահմանադրության 169–րդ հոդվածի 2–րդ կետի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է դիմել ՍԴ՝ օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով։

ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն ունեն անհրաժեշտ 1/5–րդ մանդատների քանակը և ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ պարտավոր են տեր կանգնել իրենց քվեարկությանը՝ դիմելով ՍԴ։ Դա նաև յուրօրինակ լակմուսի թուղթ կդառնա այդ ուժերի դիրքավորման առումով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը