Աշխարհ

26.12.2019 22:10


Ուկրաինան ցանկանում է ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի հետ

Ուկրաինան ցանկանում է ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի հետ

Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Սիբիգան թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է երկու երկրների փոխհարաբերություններին:

Սիբիգան հայտնել է, որ Թուրքիայի հետ իրենք ցանկանում են ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել: Նա նշել է, որ թեմայի շուրջ շարունակվում են բանակցությունները և հավելել, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել Թուրքիայի հետ ցանկացած համագործակցություն: Համատեղ արտադրության մեջ նպատակ կա ներառել նաև «AN - 188» մոդելի ինքնաթիռը: Բացի այդ դեսպանը նշել է, որ «Antonov» պետական ավիաշինական ընկերությունը Թուրքիայի օդային շոուների ընթացքում թուրքական լսարանին կարող է զարմացնել աշխարհի ամենամեծ բեռնափոխադրող ինքնաթիռով` «AN-224 Mriya» տեսակով»:

«Համատեղ աշխատանքային խմբեր են ձևավորվել,- տեղեկացրել է դեպսանը: - Սպասում ենք թուրքական կողմի արձագանքին: Այս ծրագիրը երկու կողմի համար էլ ռազմավարական նշանակություն ունի: Եվ նաև շատ ենք հավանում թուրքական «ASELSAN»-ի (ռազմաարդյունաբերական ընկերություն) ավիացիոն համակարգը»:

Դեսպանն անդրադարձել է նաև այս տարի ստեղծված թուրք-ուկրաինական ընկերությանը, որն անօդաչու թռչող սարքեր է արտադրում: Նրա խոսքով` շուտով առաջին թռիչքը կիրականացնի «Akıncı» ԱԹՍ-ն:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը