Կարծիք

25.12.2019 18:36


Փաստորեն, Արարատ Միրզոյանն ինձանից մեկ ամսվա պարգևատրման գումար է ուզում

Փաստորեն, Արարատ Միրզոյանն ինձանից մեկ ամսվա պարգևատրման գումար է ուզում

Նոր ստացա ԱԺ նախագահի դատական հայցը, և պետք է ասեմ, որ շատ զավեշտալի իրավիճակի հետ գործ ունենք, անկեղծ ասած: Ուրեմն էս մեր Արարատը ինձանից իր դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացած մի քանի պարգևավճարի չափ գումար է ուզում` 3.460.000 դրամի չափով:

Ես վստահ եմ, որ Միրզոյանն իր պահանջները ձևավորելիս ինձ չի խառնել պետբյուջեի հետ և ավելին` վստահ եմ նաև, որ ինքը վստահ չէ, որ հաղթելու է դատական նիստը, բայց, որ էս մարդու մոտ խասյաթ է դառել օդից 3,5 միլիոն կպցնելը, էդ հաստատ է:

Ուրեմն հարգելի Արարատ, քո ու Գոհարի իշտահին քացախ, թե դատական հայցը հաղթելու եք, ու ասեմ՝ ես քեզ խոստանում եմ, որ էս դատավարությունը քո քաղաքական թաղումն է լինելու, ու ես անձամբ եմ հողին հանձնելու քո քաղաքական կարիերան ողջ հանրության աչքերի առաջ: Խոստանում եմ քեզ ընենց դատավարություն, որ ողջ կյանքումդ անգամ ամենավատ մղձավանջային երազում չես տեսել: Շատ փակագծեր չեմ բացում, բայց դատավարությունը թեժ է լինելու՝ նորանոր ինքնախոստովանական բացահայտումներով, պինդ բռնվի:

Հ.Գ. Վաղն ուղիղ եթերում էս թեմայից կխոսեմ, մի լավ կծիծաղենք միասին ժողովուրդ ջան, իսկ էսօրվա համար էսքանը:
#թե_բա_Յոնջլախցի_Դևն_եմ_ապեեեե

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

80841404_2844112112318595_3566659366515900416_n

Այս խորագրի վերջին նյութերը