Լրահոս

23.02.2011 14:48


Հայաստանյան դեղատներում դեղե՞րն էլ են թանկանում

Հայաստանյան դեղատներում դեղե՞րն էլ են թանկանում

Այսօր «7օր»–ի խմբագրություն են զանգահարել քաղաքացիներ և նշել, որ հայաստանյան դեղատներում դեղերի գները բարձրացել են։

«7օր»–ը փորձել է ճշտել, թե ի՞նչ է կատարվում դեղերի շուկայում։

Մեզ հետ զրույցում «Alfa pharm» դեղատան մարկետոլոգ Արամ Պողոսյանն ասել է, թե իրենց մոտ ոչ մի թանկացում էլ չի եղել։

«Natali pharm» դեղատան աշխատակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, թե մյուս դեղատների մասին ոչինչ չի կարող ասել, սակայն իրենց դեղատանը «նորմալ գներ են»։

«Կանչ» դեղատան աշխատակիցն էլ ասել է, թե ինքն այդ հարցին կարող է պատասխանել միայն 2 ժամ հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը