Լրահոս

23.02.2011 14:07


Հ. Գալուկյան. «Մենք մեր քաղաքի հետ այսօր լավ չենք վարվում»

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից իրագործվող բացօթյա առևտուրն արգելող օրենքին՝  որպես Երևանի երբեմնի բարեկարգ ու գեղեցիկ տեսքը վերականգնելու հիմնական միջոցի՝ նկարիչ Հենրիկ Գալուկյանը ասել է, թե քաղաքն էլ կենդանի շունչ է, և եթե վատ կառավարման ու վատ վերաբերմունքի պատճառով մարդիկ հեռանում են, և այնտեղ մարդ չի մնում, ապա այն ուղղակի «մեռնում է»։

-Մենք մեր քաղաքի հետ այսօր լավ չենք վարվում,-ասել է նկարիչը՝ հավելելով թե ինքը կողմ է, որ Երևանի փողոցներում բացօթյա առևտուր չլինի, սակայն այդ փոփոխությունները չպետք է այդքան կտրուկ արվեին, այլ ստիճանաբար, առանց լուրջ ցնցումների։

Իսկ ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ նշել է, թե կատարվող փոփոխություններին ինքը նույնպես կողմ է, սակայն դրանց իրագործման հարցում մի խնդիր կա. օրենքն իրագործելուց առաջ նախ պետք է քաղաքի տարբեր թաղամասերում, բակային տարածքներում մինի-շուկաներ կառուցվեին, որպեսզի լուրջ հետևանք չթողնեին և չխանգարեին բացօթյա առևտրով զբաղվող անձանց բնականոն աշխատանքներին։

Այս խորագրի վերջին նյութերը