Կարծիք

15.12.2019 20:38


Պատմական զուգահեռներ կամ ճակատագրի հեգնանքը

Պատմական զուգահեռներ կամ ճակատագրի հեգնանքը

ՊԱՏՄԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ․․․
Վերջերս հանրությանը հիշեցվեց 1992թ․ գեներալ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ իրականացված Կապանի ռազմական փայլուն օպերացիան։ Հիշեցնենք, որ մինչ այդ Կապանը ադրբեջանական տարածքից գտնվում էր անընդհատ ռմբակոծությունների տակ։ Քաղաքի բնականոն կյանքը կաթվածահար վիճակում էր, մարդիկ պատսպարվում էին նկուղներում։

․․․․ ԿԱՄ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ
Անգլիայի հետ պատերազմներում հաղթանակներ տարած հռչակավոր ռազմական ծովակալ կոմս դը Էստենը յակոբինյան տեռորի ժամանակ կալանավորվեց և կանգնեց հեղափոխական տրիբունալի առջև։ Տրիբունալի նախագահը հարցրեց նրա անունը․

-Ես կարծում էի, որ այն հայտնի է ֆրանսիացիներին,-արժանապատվորեն պատասխանեց ծովակալը,-բայց եթե այն ձեզ անհայտ է, ուղարկեք իմ կտրված գլուխը անգլիացիներին, նրանք ձեզ կհայտնեն և պատշաճ կերպով կվարձատրեն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը