Լրահոս

11.12.2019 20:17


Սարալանջի հին ճանապարհին բախվել են BMW X6-ը և 2 Mercedes-ներ. կան վիրավորներ

Սարալանջի հին ճանապարհին բախվել են BMW X6-ը և 2 Mercedes-ներ. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին բախվել են BMW X6 մակնիշի 77 ՕՍ 077 համարանիշի, Mercedes մակնիշի 07 ZX 707 համարանիշի և Mercedes մակնիշի 35 TC 623 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը