Քաղաքական

11.12.2019 18:51


Նիկոլ Փաշինյանը փորձում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը փորձում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Գնալով Փաշինյանի ասածները առնվազն Դաշնակցության մասին համահունչ են դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 1992-1994թթ., երբ մեր բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին արտաքսեց երկրից, 1994-ին քայլեր ձեռնարկեց, որպեսզի կուսակցությունը փակվի Հայաստանում։ Մի կողմից ասում էր, որ Դաշնակցությունն ազգային արժեք է, ափսոս որ սրանք ինչ են արդել այդ կուսակցությունը։ Հիմա ճիշտ նույն մոտեցումով Փաշինյանն է խոսում, որ, ցավոք սրտի, այդպես է լինելու, հակառակ որ ազգային արժեք է Դաշնակցություն կուսակցությունը»,-ասաց Կիրո Մանոյանը։

Նա վստահեցրեց՝ այդպես չի լինելու և բոլոր, այդ թվում վարչապետը պետք է հասկանան, որ ցանկություններով չպետք է առաջ շարժվեն, պետք է ընդունեն իրականությունը, որ Դաշնակցությունը մեկ կազմակերպություն է՝ դրսի-ներսի, հին-նոր ասելը ոչ ոքի օգուտ չի բերելու. «Ամեն ինչով, գնալով ավելի մոտիկանում է, կարծեք փորձում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի արածները»,-հավելեց ՀՅԴ բյուրոյի անդամը։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը